Նինոծմինդա քաղաքի ”PITA” երիտասարդական կենտրոնն անցկացրեց ակցիա՝ նվիրված մարդու իրավունքներին:
Կենտրոնի ակտիվիստները անցորդներին բաժանում էին թռուցիկներ, որոնցում առկա էր տեղեկատվություն, որն անհրաժեշտ է իմանալ յուրաքանչյուր բնակչի: Թռուցիկներում մասնավորապես նշված էր այն մասին, որ մարդը ունի իրավունք պաշտպանված լինել արժանապարտվությունը նվաստացնող խոշտանգումներից կամ դաժան պատժից, կյանքի իրավունք, ստրկության և ստիպողական աշխատանքի իրավունք, հիմնարար իրավունքների խախտման դեպքում դատական պաշտպանության իրավունք, օրենքի առաջ հավասարության իրավունք, անձնական տվյալների պաշտպանվածության իրավունք, խոսքի ազատության, կազմակերպության ազատության, հավաքների եւ միավորման իրավունք:
Թռուցիկներում նաև առկա էր երեխաների իրավունքների մասին տեղեկատվություն: Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ծնողներից (նրանց փոխարինող անձինք) ոտնձգություններից պաշտպանված լինելու իրավունք, կյանքի և զարգացման իրավունք:
Անահիտ Զալալյան