Վրաստանում տարեց տարի աճում է զբոսաշրջային այցերի քանակը,-լրատվությունն այս մասին տարածում է զբոսաշրջության ազգային վարչությունը:
Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեի հայտարարությամբ, 2018 թվականի հոկտեմբերին Վրաստան է կատարվել միջազգային 719,140 այց, նախորդ տարվա հետ համեմատ գրանցվել է 9 տոկոսանոց աճ:
Ինչ վերաբերում է զբոսաշրջային այցերի քանակին, ապա հոկտեմբերին այն կազմել է 407,221, ինչը 53,385-ով ավել է 2017 թվականի հոկտեմբերին գրանցված ցուցանիշից (աճը 15,1 տոկոս):
Զբոսաշրջության ազգային վարչության լրատվությամբ, դրական միտում է պահպանվել Եվրամիության երկրներից, որտեղից Վրաստան միջազգային այցելուների այցերի աճի տեսանկյունից առանձնանում է՝ Ռումինիան-աճը 132 ոկոս, Շվեդիա-92 տոկոս, Նիդեռլանդներ – 63 տոկոս, Լատվիա – 62 տոկոս, Լեհաստան – 51 տոկոս, Գերմանիա – 41 տոկոս, Իտալիա – 37 տոկոս և այլն: Մեծ աճ է գրանցվել նաև հետևյալ երկրներից՝ Կորեայի հանրապետություն – 77 տոկոս, Չինաստան – 60 տոկոս, ԱՄՆ – 50 տոկոս, Բելառուս – 35 տոկոս, Ղազախստան – 34 տոկոս, Սաուդյան Արաբիա – 30 տոկոս և այլն:
2018 թվականի հունվար-հոկտեմբեր տվյալներով, Վրաստան է իրականացվել 7,507,517 միջազգային այց, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 11 տոկոս:
Ամենից շատ այցելու Վրաստան է ժամանել Ռուսաստանից (23,7 տոկոս աճ), Ադրբեջանից (10,3 տոկոս աճ), Հայաստանից (0,2 տոկոս աճ) և Թուրքիայից (14,3 տոկոս աճ):
Նշվում է, որ 2011 թվականին Վրաստան է կատարվել 3,115,527 այց, և այսօրվա դրությամբ աճը կազմում է 154 տոկոս:
2012 թվականից այցելությունների վիճակագրությունը հետևյալն է՝ 2012 թ. – 4,741,346, 2013 թ. – 5,734,898, 2014 թ. – 5,888,709, 2015 թ. -6,305,635, 2016 թ. – 6,719,975, 2017 թ. – 7,902,509:
Ինչ վերաբերում է 2018 թվականին, ապա զբոսաշրջության ազգային գործակալությունում գտնում են, որ տարվա վերջին զբոսաշրջիկների քանակը գերազանցելու է 8,5 միլիոնը: 1tv.ge