Տնտեսական աճի կանխատեսումային տեմպով, Վրաստանը Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի այսօրվա մակարդակին կհասնի 18 տարի, Հայաստանը 23, իսկ Ադրբեջանը՝ 45 տարի հետո

Տնտեսական աճի կանխատեսումային տեմպով, Վրաստանը Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի այսօրվա մակարդակին կհասնի 18 տարի, Հայաստանը 23, իսկ Ադրբեջանը՝ 45 տարի հետո

Վրաստանն ունի հնարավորություն, 18 տարում հասնել Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի տնտեսական զարգացման այսօրվա մակարդակին,- այսպիսին է Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականը «Կովկաս և Կենտրոնական Ասիա. Տարածաշրջանի աճի ներուժի յուրացումը» վերտառությամբ զեկույցից:

Փաստաթղթում նշված է, որ 2018 թվականի տվյալներով, Վրաստանի համախառն ներքին արդյունքը մեկ շունչ բնակչի վրա կազմում է 4 086 դոլլար: 2020-2023 թվականներին տնտեսական աճի նախատեսված միջին աճը կլինի 5.8 տոկոս: Համապատասխանաբար, այդ աճը հաշվի առնելով, 18 տարի հետո Վրաստանում ՀՆԱ մեկ բնակչի համար կգերազանցի 10 965 դոլլարը: Սա միջին ցուցանիշ է, որը միավորում է Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի հետևյալ երկրները. Ալբանիա, Բուլղարիա, Բոսնիա և Հերցեգովինա, Հունգարիա, Կոսովո, Մակեդոնիա, Լեհաստան, Ռումինիա, Սերբիա, Թուրքիա, Խորվաթիա և Մոնտենեգրո:

Նույն զեկույցի համաձայն, աճի նախատեսված տեմպով Ղազախստանը եվրոպական մակարդակին կհասնի 7 տարում, Թուրքմենստանը՝ 10 տարում, Հայաստանը՝ 23 տարում, իսկ Ադրբեջանը՝ 45 տարում:1tv.ge



Opinion, pooling and voting