Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցում վնասվել է ջրագիծը: Նինոծմինդա քաղաքի Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները ստիպված են եղել հերթական անգամ քանդել ճանապարհի այդ հատվածի ասֆալտի շերտը, որպեսզի հնարավոր լիներ իրականացնել վերանորոգչական աշխատանքներ:
Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները նշում են, որ այս հատվածում խողովակները պողպատյա են և դրոշմված են իրար, այդ պատճառով ժամանակի ընթացքում կարող են առաջանալ նման խնդիրներ:
Պուշկին փողոցի այս հատվածում ջրագիծը անցկացվել է 1970-ական թվականներին, իսկ փողոցն ասֆալտապատվել է 2011թ.:
Գարուշ Արզումանյան