Գանձայի թիվ 1 դպրոցի թիմը դարձավ հաղթող բասկետբոլ մարզաձևում դպրոցական օլիմպիադայի շրջանակներում

Գանձայի  թիվ 1 դպրոցի թիմը դարձավ հաղթող բասկետբոլ մարզաձևում դպրոցական օլիմպիադայի շրջանակներում

Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցում դպրոցական մարզական օլիմպիադայի շրջանակներում կայացավ բասկետբոլի մրցաշար:

Մրցաշարին մասնակցում էին 4 թիմեր, որոնցից 3-ը ներկայացնում էին Գանձա գյուղ իսկ 1-ը՝ Հեշտիա գյուղը: Գանձա գյուղի բասկետբոլի աղջիկների թիմը մեխանիկորեն դարձավ հաղթող մրցակից չունենալու պատճառով: Տղաների պայքարում հաղթող դարձավ Գանձա գյուղի թիվ 1 դպրոցի թիմը:

Դպրոցական մարզական օլիմպիադայի առաջին փուլի հաղթողները կմասնակցեն տարածաշրջանային փուլին, իսկ տարածաշրջանային փուլի հաղթողները կմասնակցեն Թբիլիսիում կայանալիք եզրափակիչ փուլին: Եզրափակիչ փուլը հաղթահարած թիմը կմեկնի Եվրոպա:
Դպրոցական մարզական օլիմպիադան Վրաստանում անցկացվում է չորրորդ անգամ: Այս չորս տարիների ընթացքում մեր մունիցիպալիտետը աչքի է ընկել հատկապես բասկետբոլ մարզաձևում: Անցյալ տարի աչքի ընկավ Գանձայի աղջիկների բասկետբոլի թիմը, որը հաղթահարեց օլիմպիադայի առաջին երկու փուլերը՝ դառնալով տարածաշրջանային փուլի հաղթող:


Միմյանց դեմ պայքարում են Գանձայի և Հեշտիայի թիմերը

Նինոծմինդայի մունիցիպալիտետում բասկետբոլը այնքան էլ զարգացած չէ, հետևաբար մրցաշարին մասնակցելու ցանկություն էին հայտնել մունիցիպալիտետի ընդամենը 3 դպրոց:

Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի սպորտի բաժնի ղեկավար Վահե Իրիցյանի հետ.


Անահիտ Զալալյան