
Փոքր Գոնդուրա գյուղում կրակի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով հրդեհ է բռնկվել բնակիչ Միսակ Նազարյանի պահեստասրահի տանիքում:
Հրդեհն առաջինը նկատել են հարևանները և տեղյակ են պահել տանտիրոջն ու զանգահարել Նինոծմինդայի մունիցիպալիտետի հակահրդեհային ծառայություն:
Պահեստասրահի շենքում գտնվել է կարտոֆիլ և վառելանյութ: Հակահրդեհային ծառայության աշխատակիցներին և Փոքր Գոնդուրայի բնակիչներին հաջողվել է տեղայնացնել և մարել կրակը:
Գարուշ Արզումանյան