
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի դպրոցականները այցելել էին NOR ռադիոկայան ծանոթանանալու ռադիոկայանի աշխատանքի հետ: Դպրոցականները ափսոսանք հայտնեցին, որ գյուղում բացակայում է NOR ռադիոյի հեռարձակումը: Նրանց մտահոգությանը ի պատասխան ռադիոկայանի տնօրեն Արարատ Թթթյանը նշեց. «Ժդանովականի աշխարհագրական դիրքը այնպիսին է, որ սարերը խոչընդոտ են հանդիսանում ռադիոալիքների ներթափանցմանը դեպի գյուղ, ինչպես նաեւ ռադիոկայանի ցրիչ սարքը ունի սահմանափակ հզորություն»:
Արկադի Սիմոնյան