Նոյեմբերի 8-ին Մեծ Խանչալի գյուղում այրվել է բնակիչ Արարատ Անանիկյանին պատկանող 12 տոննա խոտը:
Բնակիչների խոսքով, հրդեհը բռնկվել է 17:00-ի սահմաններում: Առաջինը հրդեհը նկատել են հարևանները և ահազանգել Հակահրդեհային ծառայություն:
Հրշեջներին և գյուղի բնակիչներին համատեղ միջոցառումների արդյունքում հաջողվել է մարել կրակը:
Մանրամասները դիտեք լուսանկարներում և տեսանյութում.
Գարուշ Արզումանյան