
2018 թվականին Վրաստանում ավելացել է ավտոճանապարհային պատահարների թիվը: Ներքին գործերի նախարարության տվյալները հրապարակում է Վիճակագրության ազգային ծառայությունը:
Վիճակագրության ազգային ծառայության տեղեկությամբ, ավտովթարների հետևանքով զոհվելի թիվը նվազել է:
2017 թվականի հունվար-սեպտեմբերին գրանցվել է 4436 ավտոճանապարհային պատահար, 2018 թվականի հունվար-սեպտեմբերին այս ցուցանիշը հասել է 4759-ի: Այդ թվում, ալկոհոլային հարբածությամբ տեղի ունեցած ավտոճանապարհայի պատահարների թիվը 117-ից հասել է 133-ի:
Դրա հետ մեկտեղ, ավտովթարների հետևանքով 2017 թվականի հունվար-սեպտեմբերին զոհվել է 384 մարդ, իսկ ընթացիկ տարվա 9 ամիսներին՝ 342: Ավտովթարների հետևանքով զոհերի թիվը նվազել է նաև նախորդ տարիների համեմատ: