Ընտրություններին գնալով ավելի քիչ մարդիկ են մասնակցում

Ընտրություններին գնալով ավելի քիչ մարդիկ են մասնակցում

Համամատած նախորդ տարիների, այս տարի նախագահական ընտրություններին ավելի քիչ մարդիկ մասնակցեցին:

Այս տարի Նինոծմինդայի թիվ 41 ընտրատարածքում գրանցված էին 20’942 ընտրող: Նրանից 3500-ը գտնվում էին այսպես կոչված ՛՛խնդրահարույց՛՛ ցուցակում, այլ կերպ ասած, նրանք գտնվում են արտերկրում: Նինոծմինդայի մունիցպալիտետում ընտրություններին մասնակցել են 9675 հոգի կամ ընտրելու իրավունք ունեցողների 46,2%-ը:

Առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկին չհաջողվեց հավաքել բավարար ձայն նախագահ ընտրվելու համար, այդ պատճառով անցկացվելու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:
NOR ռադիոն անցկացրել է հարցում այն մասին, թե արդյոք բնակիչները կմասնակցեն ընտրությունների երկրորդ փուլին:

Հարցվածներից շատերը պատասխանել են, որ մասնակցել են առաջին փուլին և պատրաստվում են մասնակցել նաև երկրորդ փուլին:

Մանրամասները լսեք նյութում.



Opinion, pooling and voting