Իրինա Հանեսյանը դեկտեմբերի 10-ին կդառնա 6 տարեկան: Այս անգամ, սակայն, ճակատագրի հեգնանքով, նա տարեդարձը նշելու է ոչ թե տանը՝ հարազատների ու ընկերների հետ, այլ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի համալսարանական հիվանդանոցի մանկական կլինիկայի ուռուցքաբանական բաժանմունքում: Կյանքն Իրինային ու նրա հարազատներին դժվար փորձության առջև է կանգնեցրել: Իրինայի մոտ ախտորոշվել է «Մեդուլոբլաստոմա» կոչվող գլխուղեղի չարորակ ուռուցք:
Առաջին ախտանիշներն ի հայտ են եկել այս տարվա սեպտեմբերի սկզբին. գլխացավեր, սրտխառնոց և տեսողության խնդիրներ: Այնուհետև դրանք առավել հաճախակի են դարձել: Հայաստանում, Ռուսաստանում և Վրաստանում բժիշկները մի քանի համալիր հետազոտություններից հետո չեն կարողացել հասկանալ խնդիրը և ախտորոշել այն: Սպասել չէր կարելի, Իրինայի վիճակը գնալով վատթարանում էր: Կլինիկաների որոնումները հարազատներին հասցրեցին Գերմանիա: Դյուսելդորֆի համալսարանական կլինիկան անմիջապես հետազոտություն անցնելու հրավեր ուղարկեց: Հարազատներն արագ միջոցներ հայթհայթեցին ու մեկնեցին Գերմանիա:
Համալիր հետազոտությունից հետո (արյան հետազոտություն, ՄՌՏ, ԿՏ և բիոպսիա) երեխայի մոտ ախտորոշեցին չարորակ երկու ուռուցք՝ գլխուղեղի հատվածում:
Որքան էլ ծանր էր ախտորոշման մասին լուրը, միևնույն է, այն չկոտրեց ո՛չ Իրինային, ո՛չ էլ նրա հարազատներին: Նրան արդեն երկու անգամ վիրահատել են: Վիրահատությունները բարեհաջող են անցել: Բուժման շանսերը բավականին բարձր են: Բժիշկներն ասում են, որ Իրինան վիրահատություններից հետո շատ արագ է վերականգնվում: Նա շարունակում է ժպտալ ու նկարել՝ սպասելով ապաքինմանը: Ծնողներն ու հարազատները բժիշկների հետ պայքարում են նրա կյանքի համար: Ցավոք, այդ պայքարը Գերմանիայում բավականին թանկ արժե: Բարեկամների և հարազատների օգնությամբ հնարավոր է եղել հավաքել եւ վճարել հետազոտության համար պահանջվող 22 հազար եվրոն:
Ընթացում երկու անհետաաձգելի վիրահատությունների անհրաժեշտություն է առաջացել՝ 30 հազար եվրո արժեքով։ Քանի որ վիրահատություններն անհետաձգելի էին, կլինիկան ընդառաջել է փոքրիկին և ժամանակ տվել պակասող գումարի վճարման համար:
Նախնական բուժման համար անհրաժեշտ է շուրջ 50 հազար եվրո, որից 30 հազարը վիրահատությունների, մնացածը՝ քիմիաթերապիայի կուրսը սկսելու համար: Իրինան, ընդհանուր առմամբ, պետք է անցնի քիմիա և ռադիոթերապիայի 7-10 կուրս: Յուրաքանչյուր կուրսի արժեքը շուրջ 15 հազար եվրո է: Սա մեծ գումար է, ուստի Իրինայի և նրա ծնողների անունից դիմում ենք բոլոր նրանց, ովքեր կարող են աջակցություն ցուցաբերել: Մեր ընկերների եւ բարեկամների շնորհիվ արդեն հավաքվել է 15 հազար եվրո։
Յուրաքանչյուր աջակցություն, անկախ գումարի չափից, կարևոր է: Յուրաքանչյուրի ֆինանսական աջակցության համար շնորհակալ ենք:
Խնդրում ենք Ձեզ մի քանի րոպե կտրվել հոգսերից, աշխատանքից ու դառնալ կյանք փրկելու արշավի մասնակից:
Ներկայացնում ենք կլինիայի տված ախտորոշման ու քիմիա և ռադիոթերապիայի կուրսերի անցկացման մասին վկայող փաստաթուղթը: Քիմիաթերապիայի կուրսը պետք է սկսեն նոյեմբերի 18-ին, որպեսզի հիվանդութունը չխորանա: Մինչ այդ պետք է 50 հազար եվրո վճարել: Յուրաքանչյուր աջակցություն կարող է կյանք փրկել:
Գումար հավաքելու համար բացվել է հատուկ հաշվեհամար՝ ՎՏԲ բանկում: Փոխանցումներ կարող եք կատարել չորս արժույթով՝ եվրո, ռուբլի, դոլար և դրամ:
Հանգանակության փոխանցման հաշվեհամարներն են
AMD 16048343490004
USD 16048343490005
EUR 16048343490006
RUR 16048343490007
Արագ փոխանցման համար բացվել են հաշվեհամարներ Яндекс և Idram համակարգերով
Яндекс– 410017983060786
Idram – 459135910
Օնլայն փոխանցման համար՝ ՎՏԲ Հայաստան 4033 1700 0131 0782
Գումարը անհրաժեշտ է փոխանցել Հանեսյան Միասնիկի (Anesyan Miasnik) անունով:
Եթե գտնվեն մարդիկ, ովքեր ցանկություն կհայտնեն իրենց օգնությունը փոխանցել առձեռն, ապա կարող են այն փոխանցել Նինոծմինդայում ապրող Կարինե Մղդեսյանին՝ փոքրիկ Իրինայի տատիկին՝ զանգահարելով +995 597 109058 հեռախոսահամարին: