
Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում կայացավ մանկապատանեկան «Ջավախք», «Արևներ» և «Գանձեր» պարային համույթների հաշվետու համերգը:
Մշակույթի կենտրոնի դահլիճը լիքն էր հանդիսատեսով: Երեխաները ներկայացրին իրենց գեղեցիկ պարային համարները: Բեմում հանդես եկան շուրջ 80 երեխաներ պարուսույց Աստղիկ Հարությունյանի գլխավորությամբ:
«Վեց-յոթ ամիս շարունակ աշխատել ենք Օրոջալարի «Արևներ», Գանձայի «Գանձեր» և Սաթխայի «Ջավախք» համույթների հետ: Գոհ եմ իմ տարած աշխատանքից և շնորհակալ եմ այն մարդկանցից ովքեր այս ընթացքում աջակցել են ինձ և իմ կողքին են եղել»,- նշեց պարուսույց Աստղիկ Հարությունյանը:
Երեխաները պարում էին տարբեր ժանրերի պարեր՝ ժողովրդական, ազգային, վրացական և ժամանակակից: Պարուսույցը պարապմունքներ անցկացնելու հիմնական խոչընդոտ համարեց ջեռուցման բացակայությունը:
Աստղիկ Հարությունյանը Գանձա գյուղից է և արդեն 7 տարի շարունակ դասավանդում է պար:
Մանրամասների մասին լսեք նյութում.
Անահիտ Զալալյան