Վթարի է ենթարկվել Ռուսաստան ուղևորվող միկրոավտոբուսը:
Նոյեմբերի 10-ին Ախալցիխեի Ածղուրի գյուղի մոտ Ախալքալաքից Ռուսաստան ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը բախվել է «Շկոդա» մակնիշի ավտոմեքենային:
Ավտովթարի հետևանքով տուժել են միկրոավտոբուսի 8 ուղևոր, “Շկոդա” մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող 50 տարեկան ուղևորը մահացել է: Միկրոավտոբուսի տուժածներից 3-ին Ախալցիխեից տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոցներ։
Միկրոավտոբուսը Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղից էր ուղևորվում Ռուսաստան, որի ուղևորներն էլ եղել են նույն գյուղի բնակիչներ։ Միկրոավտոբուսը բախվել էր “Շկոդա” մակնիշի ավտոմեքենային։
Սկզբից ուղևորներից 2 տուժածներին տեղափոխել են Թբիլիսիի հիվանդանոցներ, որոնցից մեկը եղել է 6 տարեկան երեխա։
Միկրոավտոբուսի վարորդին Ս․է․-ին հիմա են տեղափոխում Թբիլիսի, կրծքավանդակի մոտ ունեցած ցավերի պատճառով։
“Շկոդա” մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող 50 տարեկան Մ.Թ.- ն մահացել է, նա Վրաստանի ՆԳն աշխատակից էր։