Նոյեմբերին Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ավելի քան 1.6 միլիոն լարի հանգանակություն

Նոյեմբերին Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ավելի քան 1.6 միլիոն լարի հանգանակություն

Նոյեմբերին նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ավելի քան 1.6 միլիոն լարի հանգանակություն: Տվյալները հրապարակվել են պետական աուդիտի ծառայության կայքէջում:

Ամենաշատ հանգանակությունը գրանցվում է 100 հազար լարի՝ «Գագրա» անունից: Մի քանի քաղաքացի Զուրաբիշվիլուն գրանցել է ֆիզիկական անձանց համար թույլատրելի առավելագույն գումար՝ 60 հազար լարի:

Զուրաբիշվիլուն կրկին գումար են փոխանցել բժիշկները, այդ թվում Քեթևան Գոցաձեն՝ 50 հազար լարի:

Նոյեմբերին «Ազգային շարժումն» ստացել է 58 934 լարի: 15 հազար լարի հանգանակություն է գրանցվել «Վրացական երազանք» կուսակցության մոտ:

www.1tv.ge