Ղաուրմայի կոսմետիկ վերանորոգված դպրոցը հիմնանորագման կարիք ունի

Ղաուրմայի կոսմետիկ վերանորոգված դպրոցը հիմնանորագման կարիք ունի

Ղաուրմա գյուղի դպրոցում անցկացվել է կոսմետիկ վերանորոգում:
Կոսմետիկ վերանորոգման և տանիքի փոխման համար նախապես հայտարարվել էր մրցույթ-տենդեր դպրոցի միջոցներով: Մրցույթի համար նախատեսվել էր 28 700 լարի գումար: Spa.ge կայքէջում կայացած մրցույթը շահել էր Ախալքալաքից Սամվել Ռայիսյանին պատկանող շինկազմակերպությունը:


Դասասենյակը, որտեղ անցկացվել է կոսմետիկ վերանորոգում

Վերը նշված գումարով փոխվել է տանիքը, ներկվել երկու դասասենյակների և դպրոցի միջանցքի պատերը:

Միջանցքը կոսմետիկ վերանորոգումից հետո

Ղաուրմայի 9-ամյա դպրոցն ունի ութ դասասենյակներ, որտեղ սովորում են 31 աշակերտ:

Դպրոցը չունի մարզադահլիճ, մշտական ջուր և սանհանգույց: Սանհանգույցը գտնվում է դրսում, որը նույնպես անմխիթար վիճակում է: Դպրոցը ձմռան ամիսներին ջեռուցվում է վառելափայտով ջեռուցման համակարգ չունենալու պատճառով:


Դասասենյակների պատերը

Դպրոցի տնօրենի պարտականությունների կատարող Փառանձեմ Ստամբոլցյանի խոսքով, դպրոցում խնդիրները շատ են, որոնք պետք է լուծել աստիճանաբար: Ըստ նրա, այս տարվա իրականացրած կոսմետիկ վերանորոգումը այդ քայլերից մեկն էր:


Դպրոցի դրսում գտնվող զուգարանը

Բորիս Ղարսլյան