Նինոծմինդա Հեշտիա ճանապարհի ասֆալտապատումը կախված է եղանակային պայմաններից

Նինոծմինդա Հեշտիա ճանապարհի ասֆալտապատումը կախված է եղանակային պայմաններից

Մեկ շաբաթից ավելի է, ինչ դադարեցվել են Նինոծմինդա-Հեշտիա ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, որոնք մեկնարկել էին Հեշտիա գյուղի հատվածից:

Մինչ այժմ ասֆալտապատվել է ճանապարհի 50 մետրի առաջին շերտը:
Հիշեցնենք, որ ասֆալտապատումը իրականացնում է “QOST POINT” ճանապարհաշինական ընկերությունը 1 545 782 լարիի դիմաց: Հեշտիա գյուղի բնակիչներն արդեն իսկ դժգոհ են իրականացված աշխատանքների որակից: Ասֆալտապատված հատվածը սկսել է քանդվել: Բացի այդ, ճանապարհի եզրին գտնվող շինանյութերի կույտերը խանգարում են տրանսպորտի երթևեկեին:


Շինանյութերի կույտերը, որոնք խանգարում են տրանսպորտի երթևեկին

Մենք կապվեցինք “QOST POINT” ճանապարհաշինական ընկերության տնօրեն Գեորգի Արվելաձեի հետ պարզելու համար ասֆալտապատման աշխատանքների դադարեցման պատճառը: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ սպասում են ասֆալտի նյութին և եղանակային պայմանների բարելավմանը, իսկ այժմ իրականացնում են հողի հավասարեցման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ ասֆալտապատման նախագծում, որի ընդհանուր գումարը կազմում է 1 791 528 լարի, Նինոծմինդայի մունիցիպալիտետը ունի 20 տոկոս մասնակցություն` 358 305 լարիի տեսքով, 30 տոկոսը տրամադրել է Մունիցիպալ զարգացման հիմնադրամը` 537 458 լարիի չափով, իսկ մնացած 50 տոկոսի համար (895 784 լարի) Նինոծմինդայի քաղաքապետարանը վերցրել է երկարաժամկետ վարկ Եվրոպական զարգացման բանկից:
Վարկը ձևակերպվել է 10 տարի ժամկետով 11% տոկոսադրույքով:

Անահիտ Զալալյան