Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ Բեռա Իվանիշվիլին ամուսնացել է մոդել Նանուկա Գուդավաձեի հետ։
Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի հնագույն մայրաքաղաք Մցխեթայի Սվետիցխովելի տաճարում։
Քաղաքի բնակիչներն ասում են, որ նման պսակադրություն տեսել են, երբ գլխավոր տաճարում կազմակերպվել է Բագրատիոնի թագավորական տոհմի ժառանգներից մեկի պսակադրությունը։
23-ամյա Բեռա Իվանիշվիլին երաժիշտ է։ Նրա ընտրյալը՝ մոդել Նանուկա Գուդավաձեն, ըստ մամուլի, Բիձինա Իվանիշվիլիի ընկերոջ դուստրն է։ Նա իր մոդելային կարիերան սկսել է 14 տարեկան հասակում։ Վրացական մամուլն այսօր Նանուկային անվանում է նորաձևության բլոգեր։
Աղբյուր` www.aliq.ge