Նինոծմինդա քաղաքի նոր շուկայի կառուցման նախագիծն արդեն պատրաստ է:
Նոր շուկան կառուցվելու է հին շուկայի տեղում: Տարածքը ամբողջությամբ բարեկարգվելու է և ստեղծվելու են շուկայի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Շինաշխատանքները նախատեսված է իրականացնել 2019թ.:
Նախագծով նախատեսված է կառուցել երկու տաղավար, որոնցից մեկում կվաճառվեն գյուղատնտեսական, իսկ մյուսում՝ մթերային ապրանքներ: Շուկայի գործելուց հետո խստիվ կարգելվի փողոցային առևտուրը, իսկ վաճառականները փոխարենը առևտրով կզբաղվեն փակ շինության մեջ, որտեղ առկա կլինեն բոլոր սանիտարահիգինեիկ պայմանները:
Նինոծմինդայի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանի խոսքով, շուկայի համար կկառուցվի 15 քառակուսի մետր մակերեսով փակ շինություն: Ըստ նրա, շինության կառուցման համար կծախսվի 200 հազար լարի գումար և կախված գումարից շինության կառուցումը հնարավոր է տևի 2 տարի:
Չնայած, որ Վրաստանում օրենքով արգելված է փողոցային առևտրի իրականացումը, այնուամենայնիվ Նինոծմինդայի կենտրոնական փողոցներում իրականացվում է փողոցային առևտուր: Վաճառականները դա պատճառաբանում են քաղաքում շուկայի բացակայությամբ:
Մանրամասների մասին լսեք Նինոծմինդայի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանի հետ մեր զրույցում.