
Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 28-ին: Որոշումն ընդունվել է քիչ առաջ ԿԸՀ-ում անցկացված նիստի ընթացքում: ԿԸՀ-ի նախաձեռնությամբ՝ արտասահմանում բացված տեղամասերում քվեարկությունը կշարունակվի մինչև 24:00-ն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հայտարարությամբ, նոյեմբերի 28-ը չորեքշաբթի է և կհայտարարվի ոչ աշխատանքային օր:
www.aliq.ge