
«Energo Pro Georgia» ընկերությունը հաղորդում է, որ պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման նպատակով Գորելովկայի գյուղական համայնքում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նոյեմբերի 15-ին ժամը 15:30-16:30-ը սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ մասնավորապես Գորելովկա, Սպաովկա, Օրլովկա, Ժդանովական, Եփրեմովկա և Սամեբա գյուղերում:
Առանց էլեկտրաէներգիայի կմնան նաև Ասպինձայի 303 բաժանորդ: Մասնավորապես ժամը 11:00-18:00 կհոսանքազրկվեն Խիզաբավրա, Սարո և Նիժգորի գյուղերը: Պլանային աշխատանքների իրականացման պատճառով այդ նույն ժամանակահատվածում առանց հոսանքի կմնան նաև Ախալքալաքի Տուրցխ և Ղադոլար գյուղերը:
Անահիտ Զալալյան