
Գանձա գյուղում ավարտվել են մարզադահլիճի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսված էին այս տարվա նախագծով:
2018թ. մունիցիպալ բյուջեից նախատեսվել էր 60 հազար լարի մարզադահլիճի շենքը տանիքապատելու նպատակով:
Հայտարարված մրցույթ-տենդերը շահել էր Աղվան Քոսյանին պատկանող շինկազմակերպությունը 55 հազար լարիի դիմաց:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանը նշեց, որ Գանձա գյուղում մարզադահլիճի շինաշխատանքները մեկնարկել են 2016թ.: Այս երեք տարիների ընթացքում արդեն ծախսվել է 180 հազար լարի գումար: Ըստ նրա, 2019թ. տեղական բյուջեով ևս նախատեսված կլինի մարզադահլիճի շինաշխատանքների շարունակման նպատակով միջոցների հատկացում:
Մանրամասների մասին մեզ հաղորդեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանը.
Անահիտ Զալալյան