Ավարտին են հասցվել Գանձայի մարզադահլիճի այս տարվա համար նախատեսված շինաշխատանքները

Ավարտին են հասցվել  Գանձայի մարզադահլիճի այս տարվա համար նախատեսված շինաշխատանքները

Գանձա գյուղում ավարտվել են մարզադահլիճի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսված էին այս տարվա նախագծով:

2018թ. մունիցիպալ բյուջեից նախատեսվել էր 60 հազար լարի մարզադահլիճի շենքը տանիքապատելու նպատակով:

Հայտարարված մրցույթ-տենդերը շահել էր Աղվան Քոսյանին պատկանող շինկազմակերպությունը 55 հազար լարիի դիմաց:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանը նշեց, որ Գանձա գյուղում մարզադահլիճի շինաշխատանքները մեկնարկել են 2016թ.: Այս երեք տարիների ընթացքում արդեն ծախսվել է 180 հազար լարի գումար: Ըստ նրա, 2019թ. տեղական բյուջեով ևս նախատեսված կլինի մարզադահլիճի շինաշխատանքների շարունակման նպատակով միջոցների հատկացում:

Մանրամասների մասին մեզ հաղորդեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանը.

Անահիտ Զալալյան