Զուրաբ Ժվանիայի ադմինիստրատիվ դպրոցում անցկացվեց թրենինգ գենդերային հավասարության թեմայով:
Թրենինգը վերաբերում էր գենդերային հավասարության, ընտանեկան բռնության և այն մեխանիզմներին, որոնց օգնությանը կարող են դիմել բռնության ենթարկված անձինք:
Բռնության ենթարկված անձինք կարող են զանգահարել թեժ գծի /116 006/ կամ Ներքին գործերի նախարարության 112 հեռախոսահամարին:
Կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը (գենդերային հավասարություն) վերաբերում է կանանց և տղամարդկանց, աղջիկների և տղաների հավասար իրավունքներին, պարտականություններին և հնարավորություններին: Հավասարություն չի նշանակում, որ կանայք և տղամարդիկ պետք է նույնը դառնան, այլ նշանակում է, որ կանանց և տղամարդկանց իրավունքները, պարտականություններն ու հնարավորությունները չպետք է հիմնված լինեն այն փաստի վրա, արդյոք նրանք տղամարդ թե կին են ծնվել:
Ըստ օրենքի՝ գենդերային հավասարությունը ենթադրում է կանանց և տղամարդկանց հավասար հնարավորության ընձեռում՝ ներգրավվելու քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում: Գենդերային հավասարությունը տղամարդկանց և կանանց հավասար իրավական կարգավիճակ է, այլ ոչ հավասար ֆիզիոլոգիական վիճակ:
Մանրամասների մասին ներկայացրեց թրեներ Մամուկա Գաչեչիլաձեն.
Բորիս Ղարսլյան