
Նոյեմբերի 18-ին Նինոծմինդա քաղաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում կայացավ «Ջավախքի ոսկե աշուն» միջոցառումը: Այս միջոցառման անցկացումը արդեն դարձել է ավանդական և խորհրդանշում է բերքահավաքի ավարտը:
Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի սաները հանդես եկան բանաստեղծությունների հայերեն, վրացերեն և անգլերեն արտասանություննեով, տարբեր պարային և երաժշտական համարներով:
Երեխաները Ջավախքում աճող բանջարեղեններից պատրաստել էին նաև գեղեցիկ էքսպոզիցիաներ:
Միջոցառման մանրամասները դիտեք ստորև տեղադրված ֆոտոշարքում.
Հեղինակ՝ Անահիտ Զալալյան