Մունիցիպալտետի 6 մանկապարտեզներ կազմակերպել էին բարեգործական ակցիա Իրինա Հանեսյանին օգնելու համար

Մունիցիպալտետի 6 մանկապարտեզներ  կազմակերպել էին բարեգործական ակցիա Իրինա Հանեսյանին օգնելու համար

Նինոծմինդայի մունիցիպալիտետի 6 մանկապարտեզներ Օրոջալարի մանկապարտեզի մենեջեր Նաիրուհի Չոբանյանի նախաձեռնությամբ կազմակերպել էին բարեգործական ակցիա-դրամահավաք, որի նպատակն էր հավաքել գումար 6-ամյա Իրինա Հանեսյանի Գերմանիայում իրականացվող բուժման ծախսերը հոգալու համար: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Նաիրուհի Չոբանյանը,+ դրամահավաքի նախաձեռնությանը արձագանքել են Նինոծմինդա քաղաքի, Փոկա, Մեծ Գոնդուրա, Խանչալի, Հեշտիա և Օրոջալար գյուղերի մանկապարտեզները:

«Ես երախտապարտ եմ աջակցության համար և փոքրիկ Իրինային մաղթում եմ շուտափույտ առողջություն: Հանգանակությանը մասնակցել են ինչպես մանկապարտեզների աշխատակիցները, այնպես էլ երեխաները»,- Նշեց Նաիրուհի Չոբանյանը:

Փոքրիկ Իրինային գումարով օգնել է նաև NOR ռադիոյի անձնակազմը: