Հրդեհ Ղուլալիսի դպրոցի տանիքում

Հրդեհ Ղուլալիսի դպրոցի տանիքում

Նոյեմբերի 19-ին, առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Ղուլալիս գյուղի դպրոցի տանիքում:

Ծխնելույզների բացակայության պատճառով վառարանների ծխատարները միացված են եղել օդանցքներին: Նախնական վարկածով հենց վառարանների ծխատարներից բարձրացող մոխիրներից էլ բռնկվել է կրակը:

Տանիքից բարձրացող ծուխը առաջինը նկատել են Փոքր Գոնդուրայի երկու բնակիչներ, ովքեր մեքենայով անցնելիս են եղել դպրոցի կողքով և տեղյակ են պահել դպրոցի տնօրինությանը:

Մինչ Հրշեջ բրիգադի ժամանելը ուսուցչական կազմը փորձել է մարել կրակը, որն այնուհետև ամբողջությամբ հաջողվել է մարել Հրշեջ բրիգադին:

Դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արտակ Արաբյանի խոսքով, չնայած որ ժամանակին հասցվել է մարել կրակը, սակայն հրդեհը հասցրել է վնասել առաստաղը:

Մանրամասները դիտեք լուսանկարներում և տեսանյութում.



Opinion, pooling and voting