Թափառող շների թիվը գնալով շատանում է Նինոծմինդա քաղաքում, ինչը առաջացնում է բնակիչների դժգոհությունը։ Թափառող շները վաղուց դարձել են մեր քաղաքի կյանքի մի մասը։ Նրանք ոհմակներով թափառում են քաղաքի փողոցներում, ինչը վախեցնում է մարդկանց։ Այս հարցը խնդրահարույց է ոչ միայն Նինոծմինդա քաղաքում, այլ նաև մունիցիպալիտետի գյուղերում։
Քաղաքի բնակիչները նշում են, որ գյուղերի բնակիչները իրենց շներին բերում թողնում են քաղաքում, իսկ գյուղերի բնակիչներն էլ նշում են ճիշտ հակառակը։
Շատ բնակիչներ դաժան վերաբերմունք են ցուցաբերում իրենց շների նկատմամբ, որպեսզի ձերբազատվեն՝ կապելով նրանց ծառին կամ բնակավայրերից հեռու կապում սյուներին:
Վրաստանի օրենսդրությամբ արգելված է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը: Բավականին երկար ժամանակ տեղի իշխանությունները փորձում են ելք գտնել լուծել այս խնդիրը, սակայն այն դեռևս ակտուալ է մեր քաղաքում: