Նինոծմինդա քաղաքում ավարտին են հասցվում փողոցների ասֆալտապատման աշխատանքները

Նինոծմինդա քաղաքում ավարտին են հասցվում փողոցների ասֆալտապատման աշխատանքները

«Ջավախք-ԱվտոԳզա» ճանապարհաշինական ընկերությունը Նինոծմինդա քաղաքում ավարտին է հասցնում այս տարվա համար նախատեսված փողոցների ասֆալտապատման աշխատանքները:

Քաղաքի 26 Կոմիսարներ փողոցի ասֆալտապատումն ավարտված է, այժմ ընթացքի մեջ է Պարույր Սևակ փողոցի ասֆալտապատման աշխատանքները:

Պարույր Սևակ փողոցում իրականացվում է առաջին շերտի ասֆալտապատման աշխատանքները
Պարույր Սևակ փողոցի ասֆալտապատման համար հատկացվել է 115 078 լարի, իսկ 26 Կոմիսարներ փողոցի ասֆալտապատման համար՝ 98, 056 լարի:

Պարույր Սևակ փողոցը
Այս տարի Նինոծմինդա քաղաքում ասֆալտապատվել է 14 փողոց: Ասֆալտապատման աշխատանքների համար ծախսվել է 2 017 000 լարիից ավելի գումար, որը հատկացրել է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը:

Գարուշ Արզումանյան