
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է իր մրցակից, ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի հետ հեռուստաբանավեճին մասնակցելուց:
Զուրաբիշվիլիի խոսքով, «եվրոպական քարոզարշավ» անցկացնելու փոխարեն մրցակիցները սպառնալիքներ են հնչեցնում իր հասցեին: Զուրաբիշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ իր ընտանիքի անդամները սպառնալիքներ են ստանում ընդդիմությունից։
Բանավեճի փոխարեն Զուրաբիշվիլին համաձայնել է մասնակցել Հանրային հեռարձակողի «Ընտրություններ 2018» խորագրով հաղորդմանը:
www.aliq.ge