Գանձա գյուղի մանկապարտեզն ունի մի շարք խնդիրներ

Գանձա գյուղի մանկապարտեզն ունի մի շարք խնդիրներ

Գանձա գյուղի մանկապարտեզում 2018թ. տեղական բյուջեով նախատեսված շինաշխատանքները ավարտին են հասցվել:

Այդ աշխատանքների իրականացման համար հատկացվել էր 15 հազար լարի գումար: Նշված գումարով եղած սենյակներին են ավելացվել ևս երկուսը, որոնք ջեռուցում չունենալու պատճառով դեռևս չեն օգտագործվում:

Մանկապարտեզի տնօրեն Նաթելա Թանգամյանի խոսքով, մունիցիպալիտետի ղեկավարությունը խոստացել է հաջորդ տարի մանկապարտեզում անցկացնել ջեռուցման համակարգ և ավելացնել սանհանգույցների թիվը:

Գանձա գյուղի ՛՛Ձնծաղիկ՛՛ մանկապարտեզ են հաճախում 140 երեխաներ, ովքեր բաժանված են հինգ խմբերի: Ձմռանը դասասենյակները տաքացվում են վառարաններով: Ջեռուցում չլինելու պատճառով պարապմուքներն անցկացվում են 2 դասասենյակներում:

Մանկապարտեզի հիմնախնդիրներից է ջեռուցման, սննդի բացակայությունը և սանհանգույցների սակավությունը:

Մանրամասները լսեք նյութում.


Վերանորոգված սենյակը



Opinion, pooling and voting