Ընտրությունները ողջ երկրի մասշտաբով անց են կացվելու խաղաղ և հանդարտ իրավիճակում. Գիորգի Գախարիա

Ընտրությունները ողջ երկրի մասշտաբով անց են կացվելու խաղաղ և հանդարտ իրավիճակում. Գիորգի Գախարիա

Ներքին գործերի նախարարությունը միանշանակ անում է և անելու է հնարավորինս, որ ընտրությունները անց կացվեն խաղաղ, հանդարտ և ժողովրդավարական մթնոլորտում,-այս հայտարարությունը արել է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան:

Ինչպես Գախարիան Զուգդիդիում ասել է լրագրողներին, միջազգային դիտորդների եզրահանգումները հաստատում են, որ ընտրությունների առաջին փուլը անց է կացվել առանց բռնությունների:

«Ինչ վերաբերում է նախընտրական ժամանակաշրջանին, կոչ եմ անում ծանոթանալ միջազգային դիտորդների եզրահանգումների հետ: Ամեն տեղ գրված է, որ գրանցվել է բռնության միանշանակ նվազեցում: Ինչու եմ ասում այս, որովհետև, ներքին գործերի նախարարությունը միանշանակ անում է և անելու է հնարավորինս, որ ընտրությունները անց կացվեն խաղաղ, հանդարտ և ժողովրդավարական մթնոլորտում»,-հայտարարել է Գախարիան:

Նախարարը հայտարարել է, որ իր վրա է վերցնում պատասխանատվությունը, որ ընտրությունները կանց կացվեն խաղաղ և հանդարտ իրավիճակում:

www.1tv.ge