Մեծ Արագյալ գյուղի դպրոցի 4 մանկավարժ ստացան ավագ ուսուցչի կոչում:
Մոտ մեկ տարի առաջ Մեծ Արագյալի միջնակարգ դպրոցի մանկավարժներ’ Ալարինա Բարսեղյանը (մաթեմատիկայի մասնագետ), Նաթելա Դալիբալթյանը (ռուսաց լեզվի մասնագետ), Արաքս Սանոսյանը (պատմության մասնագետ) և Վարսենիկ Խաչատրյանը (վրաց լեզվի մասնագետ) հանձնեցին առարկայական քննություններ, որի նպատակն էր հավաքել 10 կրեդիտ: Այնուհետև նրանք մի տարի անցան հատուկ դասընթացներ (60 կրեդիտային միավորանոց ծրագիր) Ախալցիխեում և Թբիլիսիում՝ ստանալով համապատասխան մասնագիտությունների ավագ ուսուցչի կոչում:
Սա եզակի դեպք է, երբ մի դպրոցից միանգամից 4 մանկավարժ ստանում են ավագի ուսուցչի կոչում:
Մանկավարժները ապագա սերունդ ձևավորող անհատներ են, նրանք բացի կրթելուց ու գիտելիք տալուց, պետք է նաև կարողանան ճիշտ կերպով դաստիարակել երեխաներին: Իսկ դաստիարակությունը հենց անձի ձևավորման պրոցես է, որում ինչպես ծնողի, այնպես էլ մանկավարժի դերը շատ մեծ է:
Նյութի հեղինակն է NOR ռադիոյի կամավոր Գոհար Աղջոյանը