
Դպրոցի ավարտական քննությունը չհանձնելու դեպքում հնարավոր է աշակերտին այն վերահանձնելու հնարավորություն տրվի: Այս մասին interpressnews-ին հայտնել է Վրաստանի խորհրդարանի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նախագահ Մարիամ Ջաշը:
Նրա պարզաբանմամբ, վրաստանյան կրթական համակարգում առկա խրթին թեստերն անընդունելի են, շրջանավարտին պետք է հնարավորություն տրվի նաև այլընտրանքային ճանապարհով հաստատել իր գիտելիքները:
«Կան բազմաթիվ դեպքեր, երբ աշակերտը 8 պարտադիր քննությունից հանձնել է 7-ը, իսկ միայն մեկի դեպքում չի կարողացել հաղթահարել նվազագույն շեմը: Նմանատիպ թեստեր չպետք է լինեն, կամ աշակերտներին պետք է հնարավորություն տալ այլընտրանքային ճանապարհով հաստատել իրենց գիտելիքները: Մենք պետք է ուշադրություն դարձնենք հատկապես թեստերի բովանդակությանը», — հայտարարել է Ջաշին՝ հավելելով, որ 2020-ին նախատեսված կրթական ոլորտի հիմնարար փոփոխությունների հետ բարեփոխումներ են ենթադրվում նաև 2019-ի ծրագրում: