Նոր հնարավորություններ ուսանողների համար

Նոր հնարավորություններ ուսանողների համար

Նոյեմբերի 26-ին Թիֆլիսի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Վրաստանի բուհերի ուսանողների և Վիրահայոց թեմում Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի (Jinishian Memorial Foundation-JMF) ներկայացուցիչ Էմիլ Սարգսյանի հետ:

Վերջինս մանրամասնորեն ուսանողներին բացատրեց հիմնադրամի կողմից ընձեռնվող հնարավորությունների մասին: Ուսանողներին տրվում է հնարավորություն գրել ծրագրեր և ֆինանսավորում ստանալ նշված կազմակերպության կողմից:

Առաջին իսկ հանդիպման ընթացքում նրանք արդեն կարողացան խոսել իրենց գաղափարների մասին, կիսվել նրանց հուզող խնդիրներով: Դրանց ավելի օգտակար և արդյունավետ լուծում տալու համար հետագա սեմինարների ժամանակ կհրավիրեն հատուկ մասնագետներ ու դասախոսներ, ովքեր կօգնեն ու կաջակցեն ուսանողներին ավելի ճիշտ ձևակերպել իրենց ծրագրերն և կազմակերպել դրանց իրականացումը:
Ծրագրի նպատակն է՝
1)Ընդլայնել ուսանողների ակտիվությունը համայնքներում:
2) Զարգացնել ուսանողների գիտելիքները և հմտությունները քաղաքացիական հասարակության սեկտորում և ընդլայնել նրանց քաղաքացիական մասնակցությունը:
3) Հնարավորություն տալ ուսանողներին առավել ակտիվ և արդյունավետորեն մասնակցելու իրենց համայնքների սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքին:
Ծրագրի տևողությունը 7 ամիս է՝ 2018 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2019 թվականի հունվարի 15-ը:

Նյութի հեղինակ՝ NOR ռադիոյի կամավոր Գոհար Աղջոյան



Opinion, pooling and voting