
Նոյեմբերի 26-ին ժամը 16:00-ին Նինոծմինդա քաղաքի Երիտասարդական կենտրոնում կայացավ քննարկում «Լիբերալ մունիցիպալիտետների թափանցիկություն» նախագծի շրջանակներում ՛՛Լիբերալ՛՛ կազմակերպության լրագրողների հետ:
Քննարկվեցին տեղի բնակչությանը հուզող հարցեր, մասնավորապես այն մասին արդյոք տեղական բյուջեն բաշխվում է արդյունավետ և արտահայտում է բնակչության պահանջմունքները, բնակչությունը որքանով է ինտեգրված երկրի հասարակական-քաղաքական կյանքին:
Հանդիպումը վարող լրագրող Սոֆո Աբցիաուրին նշեց, որ նախագծով ընտրվել էր Նինոծմինդան, որպես ազգային փոքրամասնություններով բնակեցված մունիցիպալիտետ, որտեղ մեծամասնությունը չի տիրապետում վրաց լեզվին, որն էլ խանգարում է ինտեգրման գործընթացին:
Լրագրող Սոֆո Աբցիաուրին իր խոսքում նաև նշեց, որ բանավեճ տեղի չունեցավ, քանի որ 4 օրերի ընթացքում չի հաջողվել հանդիպել Նինոծմինդայի քաղաքապետի հետ և քաղաքապետարանի ոչ մի աշխատակից չի ցանկացել զրուցել իրենց հետ:
Անահիտ Զալալյան