
Սամվել Փութուլյանը արդեն 55 տարի է զբաղվում է մանկավարժական գործունեությամբ:
Սամվել Մկրտչի Փութուլյանը ծնվել է 1941թ. Խոջաբեկ գյուղում: Բարձրագույն կրթություն ստացել է Օրջոնոկիձեի համալսարանում:
Մանկավարժական գործունեություն Սամվել Փութուլյանը սկսել է ծավալել Ախալքալաքի Գումբուրդո գյուղի դպրոցում, իսկ այնուհետև Սպասովկա, Օրոջալար և Մեծ Խանչալի գյուղերի դպրոցներում, իսկ մինչ օրս դասավանդում է Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցում:
2016թ. Սամվել Փութուլյանին Հայաստանի Սփյուռքի նախարարության կողմից շնորհվել է ՛՛Մայրենի լեզվի դեսպան՛՛ շքանշան: Բացի այդ իր ծավալած մանկավարժական գործունեության համար Սամվել Փութուլյանը արժանացել է մի շարք պատվոգրերի:
Սամվել Փութուլյանն ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր և վեց թոռներ:
Մանրամասները լսեք նյութում.
Բորիս Ղարսլյան