Ասֆալտապատվել է Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհի 2 կիլոմետրանոց հատվածը

Ասֆալտապատվել է Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհի 2 կիլոմետրանոց հատվածը

Նինոծմինդա-Բավրա միջպետական նշանակության ավտոճանապարհի այս տարվա համար նախատեսված ասֆալտապատման աշխատանքները հասցվել են ավարտին: Ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել էին Օրլովկա գյուղի մոտակայքից՝ ավտոճանապարհի 12 կիլոմետրանոց հատվածից:

Նախագծով նախատեսված էր ասֆալտապատել 5 կմ ասֆալտ, սակայն ասֆալտապատման աշխատանքներն ուշ սկսելու պատճառով ասֆալտապատվել է 2 կմ և հավասարեցվել ևս 4 կմ ճանապարհահատված:

Նախագծով նախատեսված է ասֆալտապատել 14 600 մետր ճանապարհ:

“Ջավախավտոգզա” ճանապարհաշինական ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեի խոսքով՝ եթե 2 տարվա ընթացքում ասֆալտը շարքից դուրս չգա, ապա այն 10 տարվա կյանք կունենա:
Հիշեցնենք, որ Վրաստանը Հայաստանին միացնող միջպետական ճանապարհի 25 կիլոմետրանոց հատվածը բազմաթիվ փոսերի պատճառով անանցանելի վիճակում է: Այս մայրուղիով են անցնում բազմաթիվ խոշոր բեռնատար մեքենաներ և տրանսպորտային տարբեր միջոցներ: Բնակիչների խոսքով՝ հենց խոշոր բեռնատարներն են նպաստում ճանապարհի շարքից դուրս գալուն:

Հիշեցնենք, որ ասֆալտապատման համար հայտարարված մրցույթ-տենդերը շահել էր «Սաքմիլսադենմշենի» ընկերությունը 13 000 800 մլն լարիի դիմաց:

Բորիս Ղարսլյան