Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցում անցկացվեց երաժշտության բաց դաս՝ նվիրված աշնանը: Աշակերտները հանդես եկան բանաստեղծությունների արտասանությամբ, երաժշտական և պարային տարբեր համարներով: Աշակերտները հանդես եկան Վահան Տերյանի բանաստեղծություններով, ինչպես նաև յոթերերդ դասարանի աշակերտուհի Սուսաննա Նազարեթյանի և տասնմեկերորդ դասարանի աշակերտուհի Եսենյա Գորոյանի գրած բանաստեղծություններով:
Բաց դասին ներկա էին դպրոցի ղեկավարությունը, ուսուցիչները և ծնողները:
՛՛Աշունը և պոեզիան՛՛ թեմայով բաց դասը կազմակերպել էր յոթերորդ դասարանի դասղեկ Կարինե Մղդեսյան-Սահակյանը:
Մանրամասները լսեք նյութում.
Անահիտ Զալալյան