Ի՞նչ լիզորություններ կունենա Վրաստանի նոր նախագահը

Ի՞նչ լիզորություններ կունենա Վրաստանի նոր նախագահը

Նոյեմբերի 28-ին Վրաստանը նոր նախագահ ընտրեց: Երդմնակալության արարողությունից հետո ուժի մեջ կմտնի նոր սահմանադրությունը և նոր նախագահի լիազորությունները կսահմանափակվեն: Իսկ արդեն 2024թ. նախագահ կընտրեն ոչ թե Վրաստանի քաղաքացիները, այլ 300 հոգուց կազմված ընտրական կոլեգիան:

Վրաստանի հինգերորդ նախագահն ավելի քիչ իրավունքներ կունենա, քան նրա նախորդները:

Գլխավոր փոփոխություններից մեկն այն է, որ նա անվտանգության և պաշտպանության հարցերի հետ ոչ մի կապ չի ունենալու: Նախագահին կից Անվտանգության խորհուրդը կլուծարվի: Նախագահի գլխավորությամբ անվտանգության խորհուրդ կհավաքվի միայն ռազմական գործողությունների դեպքում:

Ապագա նախագահի իրավունքները

Բանտարկյալներին ներում շնորհելը,

Վրաստանի քաղաքացիություն տրամադրելը,

Վրաստանը միջազգային հարթակում ներկայացնելը՝ սակայն կառավարության հետ բոլոր քայլերը համաձայնեցնելով,

Ֆորմալ կերպով վարչապետի, ինչպես նաև Արդարադատության գերագույն խորհրդի անդամների նշանակումները ստորագրելը,

Օրենքով նախատեսված ժամկետներում տեղական ինքնակառավարման մարմինների, խորհրդարանի, ինչպես նաև արտահերթ ընտրությունների նշանակումը,

Պարգևներ շնորհելն ու հանձնելը,

Նախագահն անձեռնմխելի ֆիգուր է: Նրան չի կարելի կալանավորել, քրեական պատասխանատվության ենթարկել,

նախագահին իմպիչմենտ կարող է հայտարարել խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի ոչ պակաս, քան մեկ երրորդը:

Ինչպես արդեն նշվեց Վրաստանն Անվտանության խորհուրդ այլևս չունի: Խորհրդարանի նոյեմբերի 21-ի համապատասխան որոշումը ստորագրել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Մինչև հիմա Անվտանգության խորհուրդը գլխավորում էր նախագահը: Սակայն այժմ նոր կառույց է պետք ստեղծել, որը կգլխավորի վարչապետը: Այդ կառույցը կձևավորվի ենթադրաբար 2018թ-ի վերջին և, նոր օրենքի համաձայն, նախագահը բացարձակապես չի մասնակցի պետության անվտանգության հետ կապված որոշումների կայացմանը:

Դա վերջին փաստաթղթերից մեկն է, որը Գիորգի Մարգվելաշվիլին ստորագրել է երկրի նախագահի կարգավիճակում:

Մինչև այսօր Անվտանգության խորհրդի ղեկավարը նախագահն էր: Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ ուներ նաև վարչապետը: Խորհրդի անդամներն էին ուժային հատվածի նախարարներն, առաջատար խորհրդարանական կոմիտեների ղեկավարները, պետական անվտանգության ծառայության ղեկավարը, նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականն, ինչպես նաև Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: