Ինչպես պատրաստել աղցան «Թբիլիսի»

Ինչպես պատրաստել աղցան «Թբիլիսի»

Երեկոն դիմավորեք համեղ աղցան ճաշակելով: Եթե վրացական խոհանոցի սիրահար եք, ապա այս աղցանը ձեզ անպայման դուր կգա:

Սոխը կիսալուսնաձև կտրատել, կարմիր պղպեղը մաքրել հատիկներից և երկարությամբ կտրատել, միսը կտրատել խորանարդիկներով, կծու պղպեղը նույնպես մաքրել և մանր կտրատել, ճզմել սխտորը, մանր կտարտել նաև համեմը։ Այս ամենը խառնել, ավելացնել եփած կարմիր լոբին, աղ, պղպեղ, խմելի-սունելի։ Ձիթայուղն ու քացախը նախապես խառնել, ավելացնել աղցանին, խառնել և մատուցել։

Սոխ- 1 հատ
Կես կծու պղպեղ
Սխտոր- 1 պճեղ
Ընկույզ -50 գրամ
Ձեթ 4 ճաշի գդալ
Գինու քացախ 1 ճաշի գդալ
Աղ
Սև պղպեղ
Խմելի-սունելի
Համեմ