Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյում և քաղաքապետարանում մեկնարկել են 2019թ. տեղական բյուջեի նախագծի քննարկումները:
Սմբատ Կյուրեղյանի խոսքով, այս քննարկումները կօգնեն պարզաբանել անհասկանալի հարցերը բյուջեի նախաագծի կազմման ժամանակ, որը թույլ կտա ընդունել բյուջեն և այն հետ վերադարձնել դեպի քաղաքապետարան փոփոխություններ կատարելու համար: Սակրեբուլոյի նախագահը նաև նշեց, որ նկատում է քաղաքացիների ակտիվություն, ովքեր ցանկանում են բյուջեի նախագծում առաջին հերթին մտցնել Նինոծմինդա քաղաքի և մունիցիպալիտետի գյուղերում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախագծերը:
2019թ. մունիցիպալ բյուջեն կկազմի 5 600 000 լարի:
Մանրամասների մասին լսեք Սմբատ Կյուրեղյանի հետ զրույցում.
Գարուշ Արզումանյան