Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում ընթացավ բազկամարտի պատանեկան առաջնություն:
Առաջնությանը մասնակցում են 70 հոգի, նրանցից 3-ը աղջիկներ են, ում տարիքը չի անցնում 18 տարեկանը:
Մաքսիմ Արզումանյանի խոսքով, այս առաջնությունը խթան կլինի, որ մեր մունիցիպալիտետում զարգանա այս մարզաձևը, իսկ երիտասարդությունն էլ զբաղվելով սպորտով կունենա առողջ ապրելակերպ:
Առաջնությանը ներկա էր բազկամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն և Վրաստանի Բազկամարտի հավաքականի ավագ մարզիչ Գենադի Կվիկվինիան:
Առաջնությանը աջակցել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպորտի և մշակույթի բաժինը:
Առաջնության հաղթողները հնարավորություն կունենան մասնակցել հաջորդ տարի Վրաստանի բազկամարտի առաջնությանը: Յուրաքանչյուր քաշային կարգի հաղթող աջ և ձախ ձեռքի պայքարում ստացել են գավաթներ և դիպլոմներ:
Բորիս Ղարսլյան