Վերահսկողական ծառայության ներկայացուցիչները անցկացնում են մանկական հրապարակների տեղադրման աշխատանքների ստուգում:
Մանակական հրապարակների աշխատանքները ավարտվել են և հանձնվել շահագործման: Ինչպես նշեց Վերահսկողական ծառայության ղեկավար Արթուր Շիրինյանը նշեց, որ աշխատանքները համապատասխանում են նախագծով սահմանված չափանիշներին:
Նինոծմինդա քաղաքն ունի երկու մանակական հրապարակ, որոնցից մեկը գտնվում է Հայոս Քարթլոս զբոսայգում, իսկ մյուսը՝ Նորաշեն թաղամասում:
Արթուր Շիրինյանն իր խոսքում նաև նշեց, որ այն ինչ-որ կա, պետք է պահպանել, որպեսզի այն երկար ծառայի:
Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն էլ նշեց, որ Հայոս Քարթլոս զբոսայգում պետք է տեսախցիկներ տեղադրվեն խուլիգանության դեպքերը բացառելու նպատակով:
Մանարամասների մասին լսեք Նինոծմինդայի քաղաքապետարանի Վերահսկողական ծառայության ղեկավար Արթուր Շիրինյանի հետ.
Նորաշեն թաղամասի մանկական հրապարակը
Անահիտ Զալալյան