Վրաստանի վարչապետ. Սահակաշվիլին ուզում է զոհաբերել իր մարդկանց որքան հնարավոր է շատ

Վրաստանի վարչապետ. Սահակաշվիլին ուզում է զոհաբերել իր մարդկանց որքան հնարավոր է շատ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ նախկին իշխանության ներկայացուցիչները պարտադիր պետք է պատժվեն, բայց պետք է պատժվեն որքան հնարավոր է քիչ մարդ: Այս մասին նա հայտարարել է «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Յոթ հազար հայտարարություն է ստացել դատախազությունը եւ եթե բոլորին պատժեն, ոչ ոք անպատիժ չի մնա… Իհարկե, պետք է պատժվեն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հանցանք են գործել օրենքի առջեւ: Ապագա սերունդը նույնպես պետք է հասկանա, որ ոչ ոք չի մնալու անպատիժ, սակայն դա չպետք է կրի զանգվածային բնույթ եւ դա չպետք է անվերջ դառնա»,-հայտարարել է Իվանիշվիլին:

Միաժամանակ, նրա խոսքով` Սահակաշվիլին ուզում է, որպեսզի իր թիմի որքան հնարավոր է շատ անդամներ զոհ գնան:

Պատմելով Սահակաշվիլիի եւ Վրաց պատրիարքի հետ հանդիպման մասին, Իվանիշվիլին նշել է, որ նախագահին առաջարկել է փոխել հռետորությունը, չավելացնել ագրեսիայի մակարդակը: «Նա ինձ ասաց. «Մի մտածիր, մենք դրանից չենք վախենում: Մերաբիշվիլին եւ Ուգուլավան ինձ ասել են, որ սիրով բանտ կնստեն: Այսպիսին է Սահակաշվիլիի դիրքորոշումը եւ դա պետք է գիտակցեն մնացածը»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը, հաղորդում է «Ինտերպրես Նյուզը»:

Իվանիշվիլին կարծում է, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները հասարակությանը հասկացնել տան, որ ցավում են իրենց կատարած հանցանքների համար: Նրա խոսքով` թեեւ երկրում տեղի ունեցած բացասական դեպքերին, նախկին իշխանությունը շատ լավ գործեր էլ է արել:

Միաժամանակ, Իվանիշվիլին հայտարարել է, որ ինքը կողմնակից չէ Սահակաշվիլիի ուժային միջոցներով հեռացմանը, ինչպես դա եղել է նախկին երկու նախագահների` Գամսախուրդիայի եւ Շեւարդնաձեի դեպքում:

«Մենք ենք ընտրել Սահակաշվիլիին, ուստի մենք պետք է նրան ազատենք առանց որեւէ բռնության, որպեսզի պահպանենք երկրի դեմքը»,-ասել է վարչապետը:

Խոսելով քաղաքականությունից 2 տարի անց հեռանալու իր խոստման մասին, Իվանիշվիլին նշել է. «Դա չէ գլխավորը, ես միշտ կլինեմ իմ ժողովրդի հետ: Քանի դեռ ուժ ունեմ, կլինեմ այնտեղ, որտեղ առավել ծանր է: Ի դեպ, Սահակաշվիլիի հետ հանդիպմանը ես կատակով ասացի, որ դու կհեռանաս հոկտեմբերին, իսկ ես քո հետեւից, բայց նա ոչ մի կերպ չի կարողանում հավատալ դրան»:news.am



Opinion, pooling and voting