
“Ջավախք-ԱվտոԳզա” ճանապարհաշինական ընկերությունը Նիբոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասում ասֆալտապատման աշխատանքների ավարտից հետո իրականացնում է դիտահորերի մակերեսի բարձրացման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ Նորաշեն թաղամասի Պարույր Սևակ և 26 Կոմիսարներ փողոցների ասֆալտապատմամբ եզրափակվեց Նորաշեն թաղամասի փողոցների ասֆալտապատումը: Ասֆալտապատման աշխատանքները կատարվել էին Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Գարուշ Արզումանյան