Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցի անվանումը փոխվել է

Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցի անվանումը փոխվել է

Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցը փոխել է իր անվանումը` “Յունիմեդ”-ից դառնալով կորպորացիա “Էվեքս”:

Նինոծմինդա քաղաքի ծննդատունը համապատասխանում է Վրաստանում սահմանվալ պետական նորմերին և չափանիշներին”,- նշում է Նինոծմինդա քաղաքի հիվանդանոցի տնօրեն Նատո Իրեմաձեն:

Նինոծմինդայի հիվանդանոցը ունի հետևյալ բաժանմունքները` ծննդատուն, պոլիկլինիկա և ընդունարան:

Իր հղիության ողջ ընթացքում կանայք գինեկոլոգի մոտ կարող են ունենալ 8 այցելություն, որոնց համար 2018թ. փետրվարի 1-ի նոր օրենքով վճարում է պետությունը:

Ծննդատունը ունի 2 հիվանդասենյակ, որտեղ կարող է ընդունվել 5 հիվանդ: Վիրահատություն իրականացնելու համար վիրահատարանը ապահովված է բոլոր սարքավորումներով և անհրաժեշտ դեղորայքով, սակայն վիրահատություն անցկացնելու համար համապատասխան մասնագետ չունի ծննդատունը:

Իրականացվում է նաև տուբերկուլյոզի հետազոտություն, որը նույնպես անվճար է, դեղորայքը նույնպես անվճար է տրամադրվում:

Կան ծառայություններ, որոնք գյուղական բժիշկների ուղեգրի հիման վրա անվճար են իրականացվում: Վերջինիս մեջ է մտնում մանկավարժների, թաշակառուների, սոցիալապես անապահով բնակիչների և մինչև 18 տարեկան երեխաների համար վիրաբույժի, նյարդաբանի, էնդոկրինոլոգի, ակնաբույժի խորհրդստվությունը և մի շարք անալիզներ: Այն հաճախորդները, ովքեր ունեն 36 բազային փաթեթի ապահովագրություն, նրանք վճարում են ամբողջական գումարի 30 տոկոսը: Այն ախտորոշումները, որոնք մտնում են 36 բազային փաթեթի և բժշկական ապահովագրության մեջ, օրինակ հրատապ դեպքերի, վնասվածքների, երիկամային ուժեղ ցավերի բարձր զարկերակային ճնշման դեպքում հիվանդը վճարում է գումարի 50 տոկոսը, իսկ մյուս 50 տոկոսը վճարում է պետությունը: Նույն ախտորոշումների դեպքում մանկավարժները, թոշակառուները, սոցիալապես անապահով բնակիչները և մինչև 18 տարեկան երեխաները ազատվում են որևէ վճարից:

Նատո Իրեմաձեն հիվանդներին կոչ է անում, որ վճարման դեպքում պահանջեն մոծման կտրոնը, որը հետագայում թյուրիմացություններ չլինեն:

Իրեմաձեի խոսքով, հիվանդանոցը կադրերի պակասի խնդիր ունի, և եթե մեր ուսանողները հետ վերադառնան և աշխատեն հիվանդանոցում,ապա հիվանդանոցը կհամապատասխանի երկրորդ կարգի հիվանդանոցների չափանիշներին:

Մանրամասները լսեք Նատո Իրեմաձեի հետ մեր զրույցում.

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting