Իվանիշվիլի. Սահակաշվիլին ձգտում է խաթարել Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունները կարգավորելու գործընթացը

Իվանիշվիլի. Սահակաշվիլին ձգտում է խաթարել Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունները կարգավորելու գործընթացը

Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին խոսելը վաղաժամ է, «Իմեդի» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ մեկնաբանելով «Իզվեստիայի» այն տեղեկատվությունը, որ ՌԴ-ում սպասում են Վրաստանի վարչապետին:

«Անձամբ ինձ այդ նորությունը դուր եկավ, ոչ մի ընդհատակյա խաղ չի լինի, մենք դա մեզ թույլ չենք տա, ամեն ինչի մասին հանրությունը տեղեկացված կլինի», – ասել է վարչապետը։

Ըստ նրա՝ այսօր ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ նման հանդիպում կկայանա մոտ ժամանակում։

«Իմ սկզբունքային մոտեցումն է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Մենք դրա համար ամեն ինչ կանենք, թեեւ այդ փաստը խիստ նյարդայնացնում է Միխայիլ Սահակաշվիլիին», – ընդգծել է Բիձինա Իվանիշվիլին, գրում է «Ինտերպրեսնյուզը»։

«Սահակաշվիլին ձգտում է խաթարել Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունները կարգավորելու գործընթացը։ Մեր արտադրանքի որակը ստուգելու նպատակով ռուսաստանցի մասնագետների այցը բնականոն գործընթաց էր, մինչդեռ նա ինձ ասել է, որ չի ցանկանում նման հարաբերությունների սկսել», – ասել է Իվանիշվիլին՝ հավելելով, որ փորձագետներից ներողություն է խնդրել նախագահի ոչ կոռեկտ արտահայտությունների համար։

«Գռուզիա Online»-ը հայտնում է, որ ըստ Իվանիշվիլիի՝ հարաբերությունենրի կարգավորումը հարկ է սկսել մշակութային եւ մարզական ոլորտներում համագործակցությունից։ Իվանիշվիլին մեկ անգամ եւս հավաստիացրել է, որ Վրաստանի հավաքականը կմասնակցի Սոչիի օլիմպիական խաղերին։news.am



Opinion, pooling and voting