Ռոսպոտրեբնադզորը վրացական գինու 36 գործարանների եւ հանքային ջրերի 4 ձեռնարկությունների թույլատրել է արտադրանքը ներկայացնել՝ ՌԴ-ում գրանցելու համար, հայտնել է գերատեչության ղեկավար Գենադի Օնիշչենկոն:
«Առաջին ստուգայցի ժամանակ ստուգվել էին ալկոհոլային արտադրանքի 37 եւ հանքային ջրերի 4 ձեռնարկություններ: Ալկոհոլային ձեռնարկություններից մեկին մենք թույլտվություն չենք տրամադրում, քանի որ այնտեղ պետք է կարգուկանոն հաստատել: Մյուս 36 ձեռնակությունները կարող են սկսել գինու եւ կոնյակների գրանցումը», — ասել է նա, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ռոսպոտրեբնադզորի մասնագետները Վրաստան կմեկնեն մարտի վերջին` գինու մնացած գործարաններն ստուգելու համար: Վրաստանը ներկայացրել էր 93 ձեռնարկություն, որոնցից 56-ում Ռուսաստանի փորձագետները դեռ չեն եղել: Նախկինում Ռոսպոտրեբնադզորն արգելել էր վրացական գինիների ներմուծումը Ռուսաստան`պատճառաբանելով արտադրանքի որակի անհամապատասխանությունը:NEWS.AM