Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը 2018թ.-ի ընթացքում հայտարարել է 54 էլեկտրոնային մրցույթ-տենդեր: Տենդերային փոխանակումների արդյունքում մունիցիպալ բյուջեում տեղի է ունեցել 170 հազար լարի գումարի տնտեսում:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը 2018թ. հունվարից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում պետական գնումների procurement.gov.ge կայքէջում հայտարարել է 54 մրցույթ-տենդեր տարբեր շինաշխատանքների, ապրանքների գնման, կենցաղային ծառայությունների իրականացման համար:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաաքապետարանի Ֆինանսների կառավարման ծառայության ղեկավար Սամվել Արզումանյանի խոսքով՝ 170 հազար լարին կուտակվել է յուրաքանչյուր մրցույթ-տենդերից, որից 140 հազար լարին արդեն օգտագործվել է այլ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու նպատակով: Նինոծմինդա քաղաքի ՛՛Ծիծեռնակ՛՛ մանկապարտեզի վերանորոգումից ավելացել է 34 հազար լարի, Դիլիֆ գյուղում մանկապարտեզի կառուցման և Գանձա գյուղում մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներից ավելացել է 15 հազար լարի, ևս 13 հազար լարի ավելացել է կոյուղագծի անցկացման աշխատանքներից: Արզումանյանի խոսքով, հաշվեկշռում մնացել է 30 հազար լարի:
Գարուշ Արզումանյան