Սպիտակի աղետից 30 տարի անց. Թբիլիսիի եկեղեցիների զանգերը ղողանջեցին 30 անգամ

Սպիտակի աղետից 30 տարի անց. Թբիլիսիի եկեղեցիների զանգերը ղողանջեցին 30 անգամ

Սպիտակի աղետալի երկրաշարժից 30 տարի անց, ժամը 11:40-ին, 30 անգամ ղողանջեղին նաև Թբիլիսիի հայ առաքելական ուղղափառ եկեղեցիների զանգերը: Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում: Անմեղ զոհերի հիշատակը հարգելու էին եկել վիրահայ գործիչները, խորհրդարանի պատգամավորները: Հոգեհանգստյան արարողությունից հետո նախատեսված է ցուցադրել նաև վավերագրական ֆիլմ` սբ․ Գևորգ եկեղեցում:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11։41-ին, Հայաստանի հյուսիսային մասում տեղի ունեցած երկրաշարժը գրեթե հողին հավասարեցրեց Սպիտակ, Լենինական (Գյումրի) և Կիրովական (Վանաձոր) քաղաքները։

Զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, մոտ 20 հազար մարդ վիրավորվեց, 530 հազար մարդ էլ մնաց անօթևան։ Աղետի գոտու ողջ մակերեսը կազմել է 10 հազար քառակուսի կմ։

Աղետից հետո Հայաստանին օգնության ձեռք են մեկնել աշխարհի 113 երկրներ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ: Վրաստանն օգնություն ցուցաբերող երկրների շարքում առաջիններից էր:

www.aliq.ge



Opinion, pooling and voting